Այսօր` հուլիսի 16-ին, ՀՀ կառավարության նիստի ժամանակ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնեց, որ համեմատություն անցկացնելով 2 շաբաթ առաջվա թվերի հետ պետք է արձագանքենք, որ առողջապահական համակարգի լարվածության, մահճակալների ազատ լինելու և քաղաքացիների արագ և պատշաճ բուժօգնություն տրամադրելու մասով կա էական առաջընթաց:
«Նաև թվերի բացարձակ մեծ, բայց կայուն լինելը արդյունք է հակահամաճարակային գործողությունների, որ բնակչությունն ու կառավարությունն իրականացնում է: Արդեն 4 օր է, որ տանը սպասող որևէ պացիենտ չունենք, նաև չունենք այլ բուժհաստատություններում տեղափոխման սպասող հիվանդներ:
Նախարարը նաև հավելեց, որ ծանր և ծայրահեղ ծանր հիվանդների թիվը շրունակում է մնալ կայուն, տատանվում է 650 թվի շուրջ, մոտ 50 մարդ միացված են թոքերի օդափոխության սարքերին:
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության 554 նոր դեպք է հաստատվել: