fbpx
Քաղաքականություն

Հակաիշխանությունը սպասում է, որ հանձնվեն Բերձորը, Սուսը և Աղավնոն

Հակաիշխանությունը սպասում է, որ հանձնվեն Բերձորը, Սուսը և Աղավնոն, այնուհետև սկսեն պահանջել Նիկոլի հրաժարականը։ Իսկ ահաբեկչական բոլոր դրսևորումները օժանդակում են վախի ու անվստահության մթնոլորտի տարածմանը։

Կրկնում եմ, որ Հայաստանում գործում է միջազգային կրիմինալ, որոնք սերտաճած են տեղական և հարևանների ու ռուսական կրիմինալին, որոնք գործում են կառավարություններում ծվարած պաշտոնյաների հովանավորության տակ։

Հայաստանում հայտնի ահաբեկչական կառույցները և դրանց գլխավերևում կանգնած դեմքերն ազատության մեջ են և ստեղծում են քաոսը։

Սրա դեմ պայքարի մեկ ձև կա՝ ժողովրդական ընդվզում և միջազգային հակաահաբեկչական կենտրոնների և դրա դեմ պայքարի մեծ փորձ ունեցող երկրների ու մասնագետների միջամտություն՝ բացառելով այնպիսի կենտրոնների և երկրների, որտեղ ազդեցություն ունեն հարևան երկրների կառավարությունները, այդ թվում և ՀԱՊԿ-ը։

Նարեկ Այվազյան

Azat TV մեդիանախաձեռնության հիմադիր

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ