Սպորտ

Սպասում էի, որ վերջապես հաբերս ընդունեմ․ Ինյեստան՝ ունեցած դեպրեսիայի մասին

«Բարսելոնայի» լեգենդներից Անդրես Ինյեստան խոսել է կարիերայում ունեցած իր դեպրեսիայի մասին։

«Որոշակի պահի՝ հատկապես սկզբում, սպասում էի երեկոյին, որպեսզի վերջապես հաբերս ընդունեմ ու հանգստանամ: Այլևս ոչինչ չէի ցանկանում:

Վատ ժամանակաշրջան էր: Իմ մտերիմները գիտեն: Քանի դեռ նման խնդրի հետ չես բախվում, չես գիտակցում, թե դա ինչ է: Ինձ համար դժվար էր, բայց ես չէի դադարում մարզվել:

Այդ վիճակից ես դուրս եկա բոլորովին այլ մարդ դարձած, ես ավելի լավը դարձա:

Կինս, որն այդ ժամանակ իմ ընկերուհին էր, միշտ իմ կողքին էր: Նա օրերով մնում էր իմ ծնողների տանը՝ ինձ հետ:

Մարդիկ, ովքեր այդպիսի պահերին լինում են կողքիդ, կյանքն իմաստով են լցնում: Շնորհակալ եմ նրանց»,- Ինյեստայի խոսքերը փոխանցում է The Sun-ը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ