Արցախ

Սպասում եմ, որ Ալիևն ընդունի, որ ցանկացած լուծում պիտի ընդունելի լինի ՀՀ-ի և ԼՂՀ-ի համար․ Նիկոլ Փաշինյան

Հայկական կողմը պատրաստ է երկխոսության ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է FOX LA-ի թղթակից Արաքս Կարապետյանի հետ հարցազրույցում։

«Ես ուզում եմ նշել, որ յուրաքանչյուր լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Ղարաբաղի ժողովրդի և Ադրբեջանի համար։

Ես հայ առաջին ղեկավարն եմ, որն ասում է, որ լուծումը պետք է ընդունելի լինի նաև ադրբեջանցի ժողովրդի համար, և այդ պատճառով ինձ քննադատեցին Հայաստանում։ Հիմա ես սպասում եմ, որ Ադրբեջանի նախագահն ասի և ընդունի նույն բանաձևը. ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Ադրբեջանի, Հայաստանի և Ղարաբաղի ժողովուրդների համար»,- ասել է Փաշինյանը։

Նա ավելացրել է, որ եթե Իլհամ Ալիևն ընդուներ այս բանաձևը, մենք շատ մոտ կլինեինք ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ