Բոլորն են սպասում Թուրքիայի «պայթյունին»․ Հակոբ Բադալյան

Հրապարակող՝

Hakob Badalyan

Ամենադիտվածներ

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը Facebook-ի իր էջում գրել է․

«ԱՄՆ և Ֆրանսիայի հասցեին Էրդողանի էս վերջին հոխորտանքը այդուհանդերձ հակված եմ դիտարկել ավելի անզորության, քան ամենազորության նշան:

Քաղաքականությունն անշուշտ շատ բարդ է և այստեղ միագիծ պատկերացումները անտեղի են, բայց ընդհանուր առմամբ Թուրքիան հիշեցնում է ծանրամարտիկի, որը հաղթելու համար ստիպված է պատվիրել ավելի ու ավելի մեծ քաշ: Ամեն նորի դեպքում լավ է պատկերացնում հնարավորությունների նվազումը, բայց այլևս չունի կանգնելու տարբերակ, որովհետև հակառակը ոչ թե ավելի ցածր մրցանակային տեղն է, այլ ընդհանրապես խաղից դուրս մնալը: Էս փուլում էրդողանական Թուրքիան այդ վիճակում դառնում է, իհարկե, շատ վտանգավոր բոլորի համար, բայց ոչ պակաս նաև հենց իր համար: Ընդ որում, էդ ակնկալիքով է նրան փորձում հանդուրժել նաև Ռուսաստանը, սպասելով «պայթյունին»: Բոլորն են սպասում Թուրքիայի «պայթյունին», ու մինչ էդ բոլորն են փորձում առավելագույնս օգտագործել «պայթյունի» գնացող Թուրքիան:

Մեզ պետք է դիմանալ առավելագույնս, առավելագույնս պինդ լինել անվտանգային առումով, և առավելագույնս ճկուն քաղաքական ասպարեզում՝ բոլոր նրանց հետ, ովքեր ուզում են Թուրքիային օգտագործել, ընդ որում հաճախ իրար դեմ»։

Ամենաթարմ