fbpx
Իրավական

«Սպայկա»-ն պետությանը պատճառված վնասից վերականգնել է 1 միլիարդը․ ՊԵԿ նախագահի տեղակալ

Օգոստոսի 13-ին հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Էդվարդ Հովհաննիսյանը հայտնել է, որ «Սպայկա» ընկերությունը պետությանը պատճառած շուրջ 10 միլիարդ դրամից (նախնական) բյուջե վերականգնվել է դեռևս միայն 1 միլիարդ դրամը։

«Քրեական գործով նախաքննությունը դեռևս շարունակվում է: Միջոցներ են ձեռնարկվում ընկերության՝ պետությանը պատճառած վնասի չափն ամբողջությամբ պարզելու ուղղությամբ: Այդ մասով գործողությունները նույնպես բավական բարդ և ծավալուն են, ինչը ժամանակ է պահանջում: Ընկերության կողմից պետական բյուջե է վերականգնվել դեռևս 1 մլրդ դրամ, սակայն կատարված վերահաշվարկների արդյունքում այս պահի դրությամբ, որը, բնականաբար, վերջնական չէ, ընկերության կողմից պետությանը պատճառված վնասը, տույժերով հանդերձ կազմում է մոտ 10 մլրդ դրամ», – ասել է Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ 2019 թվականի ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը): Միջնորդություն է ներկայացվել Ղազարյանին կալանավորելու համար, որն ապրիլի 8-ին բավարարվել է։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ