Տնտեսություն

«Սպայկայի» կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց․ «Սպայկա»

«Սպայկա» ընկերության Facebook-յան էջում գրված է․

««Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով բեռնատարը, որը 13.11.2019 թվականին ուղևորվել էր ՌԴ ուղղությամբ, 6 օր ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետում կանգնեցվելուց հետո անցել է մաքսային անցակետը: ՌԴ Մաքսային ծառայության կողմից թույլատրվել է պանրի բացթողումը ՌԴ տարածք 10 տոկոսանոց մաքսային զննություն կատարելուց հետո :

Ինչպես հայտնել էինք ուղարկվել էր այն նույն խմբաքանակը, որը հետ էր վերադարձվել ՌԴ Վերին Լարսի մաքսային անցակետի կողմից:

Այդ նույն ընթացքում՝ 17.11.2019թ.-ին, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները և Հայաստանում ՌԴ մաքսային ներկայացուցիչները այցելել են «Սպայկա» ընկերության պանրի գործարան և մանրամասն ծանոթացել են պանրի արտադրման ողջ գործընթացին՝ սկսած կաթի մթերումից մինչև պանրի վերջնական փաթեթավորումը:

Ընկերությունը շնորհակալություն է հայտնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՊԵԿ-ին աջակցության համար, հուսով է, որ խնդիրը մտել է համակարգային լուծման փուլ և ընկերության կապույտ բորբոսով պանրի հաջորդ մատակարարումները ՌԴ հետագայում չեն հանդիպի նման խոչընդոտների»:

‼️"Սպայկայի" կապույտ բորբոսով պանրի արտահանումը ՌԴ թույլատրվեց «Սպայկա» ընկերության արտադրած 20 տոննա պանրով…

Geplaatst door Spayka LLC op Woensdag 20 november 2019

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ