fbpx
Իրավական

«Սպայկա»-ի տնօրենը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների բողոքը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ ապրիլի 30-ին որոշում կայացրեց մերժել «Սպայկա» ընկերության հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքն ու նրան գրավի դիմաց ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությունը։

Լրագրողներին այս մասին հայտնեց Դավիթ Ղազարյանի փաստաբանական թիմի անդամ Արսեն Սարդարյանը։ Նա նաև նշեց, որ իրենց վստահորդի հետ քննարկելուց հետո գործի հետ կապված մամլո ասուլիս կհրավիրեն։

Հիշեցնենք, որ ապրիլի 8-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել էր ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը և «Սպայկա» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն Դավիթ Ղազարյանի նկատմամբ երկամսյա կալանքի որոշում կայացրել։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ