fbpx
Գիտություն

Spiber ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին սարդոստայնից բաճկոնը

Ճապոնական Spiber ընկերությունը ստեղծել է աշխարհում առաջին սարդոստայնից բաճկոնը: Այս մասին հայտնում է ZME Science-ը: Բավարար քանակությամբ սարդոստայն ստանալու համար ճապոնացիները ստեղծել են գենետիկորեն ձևափոխված մանրէներ, որոնք սարդոստայնի մետաքսի սպիտակուցներ են սինթեզում: Սինթեզի ցիկլից հետո մոլեկուլներն առանձնացնում են, դրանցից թելեր մանում, որից հետո կտոր հյուսում:

Հետազոտողները նշում են, որ ԳՄ մանրէները, որոնք Moon Parka բաճկոնի համար սարդոստայն են արտադրել, աճեցվել են գյուղատնտեսական թափոններից ստացված շաքարի վրա: Սա էկոլոգիապես ավելի ճիշտ մոտեցում է, քան նեյլոնի և պոլիեսթերի արտադրությունը՝ հիմնված նավթամթերքի վրա:

Արտադրողը նշում է, որ բաճկոնը ստացվել է «անջրանցիկ, շնչող և շատ տաք, և ամրությամբ չի զիջում ավանդականին»: Տեղեկացնենք,որ ընկերությունը 2016 թ.-ից աշխատել է բաճկոնի նախատիպի վրա:

Մինչև 2021 թ.-ը Spiber-ը նախատեսում է Թաիլանդում սկսել սարդոստայնից հագուստի լայնածավալ արտադրություն, որպեսզի էապես իջեցնի այդպիսի ապրանքների արտադրության գինը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ