fbpx
Մշակույթ
02:00 29/02/2020

Սփիլբերգը չի նկարահանի Ինդիանա Ջոնսի մասին նոր ֆիլմը

Հոլիվուդյան ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգը չի զբաղվի հնագետ Ինդիանա Ջոնսի արկածներին նվիրված շարքի հինգերորդ ֆիլմի ռեժիսուրայով: Այդ դերը կրկին կկատարի Հարիսոն Ֆորդը: Այդ մասին հաղորդում է Vanity Fair հանդեսը։

Հրատարակության աղբյուրների փոխանցմամբ՝ Սփիլբերգն ինքնուրույն որոշում է կայացրել ճանապարհը զիջել ռեժիսորների նոր սերնդին: Այս դեպքում խոսքը վերաբերում է Ջեյմս Մենգոլդին, որը նկարահանել է «Ford-ն ընդդեմ Ferrari»-ի կինոնկարը Քրիստիան Բեյլի և Մեթ Դեյմոնի մասնակցությամբ: Սփիլբերգը մտադիր է զբաղվել միայն «Ինդիանա Ջոնս-5»-ի պրոդյուսերական աշխատանքով:

Սփիլբերգը եղել է ֆրանշիզայի բոլոր չորս ժապավենների ռեժիսորը՝ սկսած «Ինդիանա Ջոնս. կորած տապանի որոնումներում» (1981 թ.) ֆիլմից: Այնուհետև էկրան են բարձրացել «Ինդիանա Ջոնսը և Ճակատագրի տաճարը (1984 թ.), «Ինդիանա Ջոնսը և խաչակիրների վերջին արշավանքը» (1989 թ.) ու «Ինդիանա Ջոնսը և բյուրեղապակե գանգի թագավորությունը (2008 թ.) կինոնկարները: Դեբյուտային ժապավենի թողարկումից անցել է 39 տարի: The Walt Disney կինոստուդիան ֆրանշիզայի հինգերորդ մասը նկարահանելու պլանների մասին հայտարարել էր 2016 թվականին: Ֆիլմի ցուցադրումը նշանակված էր 2019 թվականի հուլիսին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ