Բրիթնի Սփիրսի ասել է, որ հոր խնամակալությունից ազատվելուց հետո պատրաստում է իր առաջին թրեքը: Մինչ այդ երգչուհին 13 տարի իրավունք չուներ տնօրինելու իր կյանքը և որոշելու իր աշխատանքային հարցերը:
«Ես հիշեցնում եմ ինձ և ամբողջ աշխարհին, թե ով եմ ես: Այո՛, ես կլինեմ իմ ոգեշնչումը: Ինչո՞ւ: Ես այստեղ եմ հիշեցնելու համար իմ «հրաշալի» ընտանիքին, որ ես չեմ մոռացել, թե ինչ են արել ինձ հետ և երբեք չեմ մոռանա:
Հ.Գ. Նոր երգ է մշակվում», – կիսվել է երգչուհին: