Հասարակություն
16:28 11/03/2021

Խստացված ստուգայցեր՝ Սպիտակ քաղաքը սպասարկող ուղևորափոխադրող տրանսպորտում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը Լոռու մարզի Սպիտակ քաղաքում ուղևորափոխադրող տրանսպորտում դիտարկել են Covid-անվտանգության կանոնների պահպանումը:

Վերահսկողական աշխատանքների շրջանակում դիտարկվել է հանրային տրանսպորտային միջոցներում ախտահանիչների, տրանսպորտի սրահում իրազեկման թերթիկների առկայությունը, վարորդների և ուղևորների կողմից դիմակների կրման պահանջի կատարումը։

Ստուգայցի ընթացքում արձանագրվել է, որ հիմնականում բացակայել են դրամի համար նախատեսված արկղերը և իրազեկման թերթիկները։ ԱԱՏՄ տեսուչները տվել են խախտումները վերացնելու հանձնարարականներ։ Որոշ դեպքերում կազմվել են վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություններ։

Տեսչական մարմնի մասնագետներն իրականացրել են նաև կանխարգելիչ բացատրական և իրազեկման աշխատանքներ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐ