Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը և նրա սիրելին՝ կատակերգու Փիթ Դևիդսոնը, որպես զույգ առաջին անգամ ներկայացել են պաշտոնական միջոցառման։ Նրանք մասնակցել են ԱՄՆ նախագահի նստավայրում լրագրողների ամենամյա ընթրիքին, որը կազմակերպում է Սպիտակ տան թղթակիցների ասոցիացիան. այս մասին հայտնում է People-ը։
Ընդունելության ժամանակ Քիմ Քարդաշյանը ներկայացնում էր ABC հեռուստաալիքը` Hulu-ի նոր՝ «The Kardashians» իրապատում շոուով, որի պրեմիերան կայացել է այս տարվա ապրիլին:
Քիմ Քարդաշյանը ներկայացել է Balenciaga-ի արծաթագույն զգեստով, իսկ սիրելին՝ սև կոստյումով, կիպ փողկապով, Vans սպորտային կոշիկներով և արևային ակնոցներով։
Երեկոյին ներկա են եղել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, նրա կինը՝ Ջիլ Բայդենը, հեռուստահաղորդավարուհի Մարթա Ստյուարտը. միջոցառմանը, ընդհանուր առմամբ, ներկա է գտնվել մոտ 3000 հյուր։
Նախկինում 41-ամյա Քիմ Քարդաշյանն ու 28-ամյա Փիթ Դևիդսոնը միասին հայտնվում էին միայն ոչ պաշտոնական ընթրիքների ժամանակ։