Աշխարհ

Սպիտակ տանը կայացել է Սերբիայի և Կոսովոյի ղեկավարների հանդիպումը

Սերբիայի նախագահ Ալեքսանդար Վուչիչը և չճանաչված Կոսովոյի ղեկավար Հաշիմ Թաչին հանդիպում են ունեցել Սպիտակ տանը, որտեղ նրանք հրավիրվել էին Միացյալ Նահանգների վարչակազմի ներկայացուցիչների կողմից: Այս մասին չճանաչված կազմավորման ղեկավարը գրել է Twitter-ի իր էջում։

«Հենց նոր Սպիտակ տանն ավարտվեց Սերբիայի նախագահի հետ հանդիպումը Ռիչարդ Գրենելի (Բելգրադի և Պրիշտինայի երկխոսության խնդրով ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդի-խմբ.) և Ռոբերտ Օ’Բրայենի (ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգնականի-խմբ.) հրավերով:

Կոսովոն շնորհակալ է ԱՄՆ-ին հաստատակամ աջակցության համար: Մենք հանձնառու ենք մնում այն բանին, որ համատեղ աշխատենք վերջնական համաձայնությունների և փոխադարձ ճանաչման նպատակով»,-նշել է նա:

Ավելի վաղ Վուչիչը և Թաչին Մյունխենի անվտանգության խորհրդաժողովի հարթակներում համաձայնություններ են կնքել օդային, երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցության շուրջ։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ