Աշխարհ
10:40 09/10/2019

Սպիտակ տունը չի մասնակցի Թրամփի իմպիչմենտի ընթացակարգին

Սպիտակ տունը հրաժարվել է մասնակցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի ընթացակարգին: Այս մասին նշվում է նամակում, որը ԱՄՆ-ի ղեկավարի խորհրդական Փեթ Չիպոլոնեն ուղարկել է Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ: Փաստաթուղթը հրապարակված է Սպիտակ տան կայքում։

Նամակում նշվում է, որ հետաքննությունը, որով փորձ է արվում իմպիչմենթի ընթացակարգ սկսել, օրինական ոչ մի հիմք չունի: Չիպոլոնեն հետաքննությունը անարդարացի ու ոչ անաչառ է գնահատում, ինչպես նաեւ ընդգծում է, որ այն կարող է վնասել գործադիր իշխանության ինստիտուտին եւ իշխանությունների բաժանման սկզբունքին:

Մեկնաբանելով նամակը՝ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը իմպիչմենթը պարտիզանական գործողություն է որակել, որը վիրավորում է ԱՄՆ-ի Սահմանադրությունը:

«Նախագահը ոչ մի վատ բան չի արել, եւ դեմոկրատները դա գիտեն»,-պնդում է Գրիշեմը:

Նրա խոսքով՝ իմպիչմենթի ընթացակարգի օգնությամբ դեմոկրատները փորձում են ազդել ԱՄՆ-ում 2020-ի նախագահական ընտրությունների վրա:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ