Սրանք միակ ընտրությունները չեն լինելու. Դավիթ Սանասարյան

Հրապարակող՝

Իհարկե իմ դեմ կարված գործը կազմակերպած դավադրություն է. Դավիթ Սանասարյան

Ամենադիտվածներ

«Այս հապճեպ ընտրությունները չեմ կարծում ճգնաժամի հաղթահարման հարցում շատ բան են փոխելու»,- Radar Armenia-ի ձայնային ուղիղ եթերում հրավիրված տելեգրամյան մամուլի ասուլիսին հայտարարեց քաղաքական գործիչ, նախկին ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանը։ Նա ասաց, որ մասնակցելու են առաջիկա ընտրություններին, բայց հակված չեն դաշինքով մասնակցելու:

Ըստ Դավիթ Սանասարյանի՝ դրանք միակ ընտրությունները չեն լինելու: Հարցին՝ պատրաստվո՞ւմ են համագործակցել Նիկոլ Փաշինյանի ուժի հետ, նա պատասխանեց. «Այս պահին՝ ոչ: Տարբեր հանգամանքներ կարող են լինեն: Օրինակ, եթե լինի ճգնաժամ, որ իշխանություն չձևավորի, այդ ժամանակ կհասկանանք: Այս պահին ունենք հստակ մոտեցում, որ օրվա իշխանությունը ադեկվատ չէ ստեղծված իրավիճակի հետ կապված, հակառակ դեպքում նոր ընտրության անհրաժեշտություն չէր լինի: Նիկոլ Փաշինյանը քարոզարշավը մի բան էլ շուտ է սկսել, քան օրենքով սահմանված կարգով է արվում»: Դավիթ Սանասարյան ՊՎԾ–ն երկարաժամկետ ստուգումների է Սյունիքում ԱԺ պատգամավորի դեմ գործով Հիմնադրամը բողոքով դիմել է վերաքննիչ դատարան Խոսելով Հայրենիքի փրկության շարժման մասին՝ նա ասաց.

«Նախկինները ոչ թե հայրենիքի փրկության ճակատ են, այլ Նիկոլ Փաշինյանի փրկության ճակատն են: Եթե իրենք չլինեն, Նիկոլ Փաշինյանը չի ունենա այդ փրկությունը»: Նա նշեց՝ այն մարդիկ, որոնք հեղափոխության ժամանակ մեզ պատվիրակել էին, որ այդ օրակարգն առաջ տանենք և համակարգային լուրջ փոփոխություններ իրականացնենք, այդ մարդիկ պիտի նորից պահանջը դնեն, որ պետք է դատական բարեփոխումներ լինեն, ուժայինները փոխվեն: Իսկ թե որ ուժերի հետ ունեն քննարկումներ, Դավիթ Սանասարյանը չցանկացավ փակագծեր բացել:

«Քաղաքացու որոշում» կուսակցության հետ համագործակցության առիթով ասաց. «ՔՈ-ի հետ քննարկում կա, բայց էլի առհասարակ ուղղակի փորձել ենք հասկանալ՝ ինչ իրավիճակ է, և որևէ լուրջ խոսակցություն չկա, որ կուզենամ կիսվել մեր քաղաքացիների հետ»:

Աղբյուրը՝ aravot.am:

Ամենաթարմ