fbpx
Երևան

Սրճարանատերերը պնդում են, որ քաղաքապետարանի որոշման հետևանքով ավելի քան 300 մարդ գործազուրկ է դառնալու

Օպերայի շենքի շրջակայքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակում են: Մի քանի ժամ է՝ լարված իրավիճակ է այնտեղ, քանի որ տարածքում գործող սրճարանատերերը պնդում են, որ քաղաքապետարանի որոշման հետևանքով ավելի քան 300 մարդ գործազուրկ է դառնալու, որ իրենք վարկային մեծ պարտավորություններ ունեն, և որ այս որոշումը բացասական տնտեսական հետևանքներ է ունենալու, այդ թվում՝ մայրաքաղաքի բյուջեի վրա:

«Ջազզվե» սրճարանի համահիմնադիր, գործարար Արմեն Պետրոսյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ սա ընդգծված վերաբերմունք ու բացասական ազդակ է բիզնեսին:

Նա նշեց, որ սրճարանների ղեկավարները մեկ ամիս առաջ քաղաքապետին նամակ են ուղարկել՝ ներկայացնելով իրավիճակը, բայց մինչ օրս որևէ արձագանք չի եղել քաղաքապետարանի կողմից:

«Քաղաքապետը տղամարդկություն չունեցավ որևէ սրճարանի հիմնադիրի կամ տնօրենի հետ հանդիպի և խնդիրները հասկանա: Մի հոգի մարդ չեղավ, որ կարողանար գար, հանդիպեր մեզ հետ: Եթե քաղաքապետին կամ ավագանիներին թվում է, թե ինձնից լավ երևանցի են, կամ ինձնից շատ են սիրում քաղաքը, իրենք չարաչար սխալվում են: Ի տարբերություն իրենց՝ես 2000 թվից բիզնեսով եմ զբաղվում ու ներդրումները միշտ Հայաստանում եմ արել, աշխատատեղեր բացել, ոչ թե ոմանց նման եվրոպաներում, ավելի կոնկրետ՝ պրահաներում, ոնց որ հայտարարագրից է երևում: Վրաստանից խնդրում են, որ գնանք, ներդրում անենք, այստեղ՝ քանդում են», – ասաց նա։

Արմեն Պետրոսյանը նշեց՝ դեմ չեն քաղաքի կանաչապատման ծրագրին, պարզապես մյուս բոլոր տարածքներում աշխատանքները ավարտելուց հետո միայն պետք է անցնեին սրճարանների ապամոնտաժմանը, ոչ թե սկսեին իրենց տարիների աշխատանքը ոչնչացնելուց:

«Երևանում կան նորոգման ենթակա բազմաթիվ այգիներ, որոնք չենք վերականգնվում, մինչդեռ սկսում են երևանցիների և հյուրերի համար նախատեսված պատրաստի կառույցների ապամոտնաժումից: …Մի թումբ չեն կառուցել, բայց մարդկանց տարիների աշխանքն են ոչնչացնում: Եկել էին աշխատատեղեր ստեղծելու, ո՞ւր են այդ աշխատատեղերը», – ասաց Պետրոսյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ