Առողջապահություն

15-ամյա տղան ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի հետ աշխատելու ժամանակ

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ կենտրոնի մամուլի խոսնակ Գևորգ Դերձյանը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, որ հիվանդանոց է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք:

««Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու ժամանակ: Հղկիչը ընթացքում կոտրվել ու հայտնվել է երեխայի գլխում:

Տղան վիրահատվել է, օտար մարմինը հեռացվել: Թեև գիտակից է, բայց գտնվում է վերակենդանացման բաժանմունքում՝ բժիշկների խիստ հսկողության ներքո:

Ունի բաց թափանցող գանգուղեղային վնավածքներ, քթի, ճակատոսկրի, մաղոսկրի, աջ ակնակապիճի միջային պատի բազմաբեկոր կոտրվածքներ: Ճակատային բլթի կոնտուզիոն հեմոռագիկ օջախ:

Բժիշկները վիճակը գնահատում են ծանր»,-ասվում է գրառման մեջ:

«Սուրբ Աստվածամայր» բկ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ…

Geplaatst door Gev Derdzyan op Woensdag 5 augustus 2020

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ