Ստացվել է Արցախի 23 քաղաքացու թեստավորում-Azat TV
Առողջապահություն
19:40 05/05/2020

Ստացվել է Արցախի 23 քաղաքացու թեստավորում

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 23 քաղաքացու փորձանմուշի արդյունքները։

Արցախի տեղեկատվական շտաբից հայտնում են, որ դրանք բացասական են, ինչը նշանակում է, որ նոր կորոնավիրուսի վարակը նրանց մոտ չի հաստատվել:

Շտաբից հիշեցնում են, որ առայսօր Արցախում գրանցվել է նոր կորոնավիրուսի վարակման 8 դեպք։ Նրանցից 6-ն արդեն ապաքինվել են:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ