fbpx
Իրավական

Ստացվել էր կոնկրետ ԱԺ հանձնաժողովի նախագահի ցուցում. Քոչարյանի պաշտպան

robert qocharyan

Այսօր` հուլիսի 7-ին, Ռոբերտ Քոչարյանի դատական նիստի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սուտ որակեց դատախազի խոսքը և հայտնեց, որ իր հասակակիցները սուտ խոսացողին այլ կերպ են արձագանքում կենցաղային մակարդակում, հետո գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որակումն օգտագործեց՝ մանիպուլյացիա:

Վիճաբանության ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հորդորեց կողմերին, որ նման անթույլատրելի արտահայտություններ չանեն:

Քոչարյան Անդրանիկը ասաց, որ դատախազի միջնորդությունը վերաբերում է իրավունքի չարաշահման փաստն արձանագրելուն և դատական վեճի նախապատրաստական մասը սահմանափակելուն:

Նա ասում էր, որ դատական նիստերը ձգձգելու նպատակով պաշտպանության կողմն անընդհատ կրկնել է իր միջնորդությունները՝ նույնիսկ չկարողանալով ձևականորեն փոփոխել դրանց հիմքը:

«2020-ի հունիսի 1-ին ԱԺ-ում տարեկան գործունեության քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը հարց ուղղելով գլխավոր դատախազ Դավթյանին, բառացի կարդալով որոշ թղթից՝ ասաց՝ հարգելի պարոն Դավթյան, Ռոբերտ Քոչարյանի հետ կապված դատական նիստերը պաշտպանների միջնորդությունների պատճառով բազմիցս հետաձգվում են, որը պատճառ է դառնում քրգործի դատական քննությունը, ըստ էության չսկսելու համար»,-ասաց Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

Հայտնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ վիճաբանություն էր տեղի ունեցել Ռոբերտ Քոչարյանի դատի ժամանակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ