fbpx
Առողջապահություն

Ստացվել են ահազանգեր «Տամիֆլյու» դեղամիջոցի վաճառքի հանման մասին

SHANTNEWS-ը քաղաքացիներից ահազանգեր է ստանում, որ բուժհաստատություններին տրամադրված «Տամիֆլյու» դեղամիջոցը, չգիտես ինչպես, վաճառքի է հանվում, այլ կերպ ասած՝ վերավաճառվում է: Այս մասին խոսել ենք ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանի հետ:

«Նախ, եկեք սկսենք այստեղից, որ «Տամիֆլյու» նշանակվում է ցուցված դեպքերում: Ինչու՞ եք գնում, այցելե՛ք բժշկի, կստանաք ձեր համապատասխան դեղորայքը, եթե դա ձեզ ցուցված է: Ապահովվածություն կա բժշկական կազմակերպություններում, անընդհատ  արվում է նրանց մնացորդի, ծախսի, նրանց պահանջարկի մոնիթորինգ, և անհրաժեշտության դեպքում թարմացվում է այդ պաշարը: Մեր երկիրն այն բացառիկ երկրներից է, որ ունի պահեստավորված այս դեղանյութը, և տրամադրվում է  բժշկական կազմակերպություններին՝ անհրաժեշտության դեպքում հիվանդին տրամադրելու համար», – ասաց Լիանա Թորոսյանը:

Նրա խոսքով՝ համապատասխան ցուցման դեպքում անխտիր բոլորը կարող են ստանալ «Տամիֆլյու»: Լիանա Թորոսյանին մի օրինակ բերեցինք, ենթադրենք, բուժաշխատողն իր մտերիմ մարդուն բերում է բուժհաստատություն, հիվանդության պատմություն մտածում, դեղը դուրս գրում, հետո՝ վերավաճառում, այս դեպքում վերահսկողական ի՞նչ մեխանիզմներ կան:

«Դուք դիտարկում եք մարդկային գործոն, որը չեմ կարող բացառել կամ հաստատել, բայց մեխանիզմն այսպես է աշխատում՝ յուրաքանչյուր դեղորայքի շարժ է ցույց տրվում, դեղորայքը տրամադրվելու դեպքում, ենթադրենք X բժշկական կազմակերպությունն ունի այս քանակությամբ «Տամիֆլյու», և հաշվարկում ենք՝ ինչքան հիվանդի է տրամադրվել և ինչ կուրսով: Այս ամենը փաստաթղթավորվում է», – ասաց Թորոսյանը:


ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ