Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում բռնկված հրդեհի պատճառ է դարձել ոչ թե մեկ, այլ մի քանի պայթյուն, որը խուճապի է հանգեցրել մարդկանց մոտ։ Այս մասին գրում է Yeni Akit թերթը։
Հրատարակության տվյալներով՝ հրդեհը անհայտ պատճառով սկսվել է մեքենայում եւ տարածվել հարեւան մեքենաների վրա։ Ընդհանուր առմամբ վնասվել է վեց ավտոմեքենա։
Կոջամուսթաֆա Փաշա փողոցը գտնվում է Սուլթանահմեդ հրապարակից հինգ կիլոմետր հեռավորության վրա, որտեղ գտնվում են քաղաքի գլխավոր տեսարժան վայրերը՝ Այա Սոֆիա մզկիթը և Կապույտ մզկիթը։
Ստամբուլի Ֆաթիհ թաղամասում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 16-ի գիշերը։
Հրդեհին արագ արձագանքել են հրշեջները, սակայն մեքենաները կլանած ուժեղ հրդեհը դժվարությամբ է մարվել։ Նախնական տվյալներով՝ ոչ ոք չի տուժել։
Ժամանելով դեպքի վայր՝ ոստիկանությունը ահաբեկչության կամ հրկիզման մասին որևէ ապացույց չի գտել։