Աշխարհ
17:40 01/08/2019

Ստամբուլում 5-րդ դարի եկեղեցի է հայտնաբերվել

Ստամբուլի Հայդարփաշա թաղամասում լայն թափով ընթանում են «Մարմարայ» (Բոսֆորի տակով անցնող մետրո) նախագծի իրականացման աշխատանքները։

Շինարարական հորատման աշխատանքների ընթացքում այդ տարածքում անընդհատ ի հայտ են գալիս պատմամշակութային արժեք ունեցող իրեր և կառույցների ավերակներ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Վերջերս հայտնաբերված ավերակներից պարզ է դարձել, որ այդ տեղանքը 1500 տարի առաջ հանդիսացել է նավահանգստային քաղաք։

Այժմ էլ հորատման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է 5-րդ դարի եկեղեցի։ Սակայն եկեղեցու ծագման վերաբերյալ տեղեկություններ և այլ մանրամասներ չեն հաղորդվում։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ