fbpx
Քաղաքականություն

11:00 16/8/2019

Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ պայքարն ընդլայնել է աշխարհագրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Ստամբուլյան կոնվենցիայի վավերացման դեմ ստորագրահավաքի նախաձեռնությունն ընդլայնել է աշխարհագրությունը: Նախօ­րեից «Կամք» հասարակական նախաձեռնությունը Ստամբուլյան կոնվենցիա­յի վավերացման դեմ ստորագրահավաք է իրա­կանացնում Շիրակի մարզկենտրոն Գյումրիում:

Որոշ տեղեկություններով, այստեղ անհամե­մատ ակտիվ մասնակցություն է գրանցվել, նախաձեռնողները մտադիր են այցելել գրեթե բոլոր մարզեր:

Ստորագրահավաքից հետո կդիմեն ՍԴ՝ ՀՀ Սահմանադրությանը հակասող Ստամբուլյան կոնվենցիայի ստորագրությունն անվավեր ճանաչելու պահանջով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Վերեվ