fbpx
Խորհրդարան

Ստամբուլյան կոնվենցիան օրակարգում չէ․ Թագուհի Ղազարյան

Ընտանեկան բռնության հետ կապված օրենսդրական բացեր ունենք, որոնք կարգավորելու անհրաժեշտություն կա։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 25-ին, «Ընտանեկան բռնության և օրենսդրական մեխանիզմների արդյունավետության» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը։

Նրա կարծիքով վիճակագրությունը խոսում է ոչ այնքան բռնությունների քանակի մասին, որքան պետություն-քաղաքացի հարաբերության և փոխվստահության մասին։

«Այս պահին օրենսդրական կարգավորումների առաջնահերթությունն այն է, որ ծեծը, օրինակ՝ համարվում է մասնավոր մեղադրանք։ Ցավոք, փոքր մարզեր կան, որտեղ երբ կինն ահազանգում է, բոլորը մեկը մեկին ճանաչում են և փորձում են տանել դեպի հաշտեցման։ Դեպք եղավ, երբ կինը երկու անգամ ահազանգել էր, փորձել էին հաշտեցման տանել, 3-րդ անգամ նրան մահացած էին գտել»,-նշեց նա:

Նրա խոսքով՝ հանրային մեղադրանք պիտի լինի, և չպետք է մեղմացուցիչ հանգամանքների տեսանկյունից հարցին մոտենալ:

Անդրադառնալով Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ հարցին՝ պատգամավորն ասաց, որ կարդացել է, ծանոթ է դրան, բայց այս պահին դրա վերաբերյալ դիրքորոշում չի կարող հայտնել։

«Ստամբուլյան կոնվենցիան օրակարգում չէ, հնարավոր է՝ երբեք էլ չլինի ԱԺ օրակարգում, դրա համար ձեռնպահ կմնամ դիրքորոշում հայտնելուց՝ հաշվի առնելով նաև, որ գործընկերներիս հետ դեռ չեմ քննարկել, և չունենք ընդհանուր կոնսենսուս»,-ասաց Ղազարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ