fbpx
Մշակույթ

Սարանսկում կայանալիք միջազգային փառատոնի բացումը վստահված է Ստանիսլավսկու անվան թատրոնին

Հոկտեմբերի 22-28-ը Երևանի Կ. Ս. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը կմասնակցի Սարանսկում (Մորդովիա) կայանալիք «Հայրենակիցներ» XV ռուսական դրամատիկական թատրոնների միջազգային փառատոնին։ Այս մասին հայտնում են Ռուսական դրամատիկական թատրոնի մամուլի ծառայությունից:

Փառատոնի հանդիսավոր բացումը վստահված է Երևանի Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնին: Հոկտեմբերի 22-ին Մորդովիայի հանրապետության պետական ռուսական դրամատիկական թատրոնի բեմում Հայաստանը ներկայացնող թատերախումբը կցուցադրի Ժ․ Բ․ Մոլյերի «Սկապենի արարքները» ներկայացումը՝ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանի ռեժիսուրայով: «Սկապենի արարքները» ներկայացումը յուրահատուկ սիրո խոստովանություն է թատրոնին՝ ուրախ, խորաթափանց:

Դրամատիկական թատրոնների XV միջազգային փառատոնին կմասնակցեն կոլեկտիվներ յոթ երկրից՝ Հայաստանից, Ղազախստանից, Բելառուսից, Աբխազիայից, Ռուսաստանից, Մորդովիայից, Դաղստանից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ