Starbucks ցանցի նախկին ղեկավարը հավակնում է ԱՄՆ նախագահի պաշտոնին

Հրապարակող՝

Starbucks Shareholders Meeting, Seattle, USA – 22 Mar 2017

Ամենադիտվածներ

Ձեռնարկատեր, սուրճի վաճառքի Starbucks ցանցի նախկին ղեկավար Հովարդ Շուլցը դիտարկում է ԱՄՆ նախագահի պաշտոնում որպես անկախ թեկնածու առաջադրվելու հնարավորությունը։  Նա կարող է նախագահի պաշտոնի համար պայքարին մասնակցել 2020 թվականին։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով գործարարի շրջապատին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Շուլցը մտածում է իր ապագայի և այն մասին, թե ինչպես կարող է լավագույնս ծառայել երկրին։

Հայտնի է, որ Շուլցը քննադատում է ինչպես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, այնպես էլ նրա հակառակորդ դեմոկրատներին։

ԱՄՆ հերթական  նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020 թվականի նոյեմբերի 3-ին։

Գրում է shantnews.am-ը։

Ամենաթարմ