fbpx
Տնտեսություն

Ստեփան Մնացականյանը ՀՆԱ հավելաճի հավելագրումներ է անում․ Հրանտ Բագրատյան

Մեկ շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշը բուռն քննարկման առիթ դարձավ. այսօր ինձ է դիմել իմ կողմից հարգված տնտեսագետ, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

Վերջինս նշել է. «Նա, մասնավորապես, հարցրել է, արդյոք ես հավատում եմ, որ ՀՀ և Ադրբեջանի միջև PPP-ն այդքան մեծ տարբերություն է տալիս։

Բացառիկ պետական մտածելակերպ ու հարցադրում։ Իմ պատասխանը, բնականաբար, համապետական նշանակություն ունի։ Ուստի այն հրապարակում եմ իբրև առանձին ստատուս։

«Հարգելի Ավետիք։ Իմ հավատալու կամ չհավատալու հարցը չէ։ ՀՆԱ և դրա հետ կապված ցուցանիշների պատասխանատուն ՀԲ-ն է. մասնավորապես, նրա մոտ է տվյալների համաշխարհային բազան։

Ես աշխատել եմ ԱՄՀ-ում։ Վաշինգտոնում ՀԲ-ն էլ դրա կողքին էր։ Դրանց խոհանոցը գիտեմ։ Ավելի խորը պրոբլեմներ կան։ Երբ նայում ես 1 շնչի ՀՆԱ-ի ցուցանիշը, ապա 1990-ին ՀՀ-ի թիվը 637 է, Ադրբեջանինը՝ 1237 և Վրաստանը 1614։ Նույնը PPP-ով՝ 2428, 5703 և 5413։ Մինչդեռ հիշում ենք, որ այն տարիներին վրացիներն ու ազերիները Երևանի խանութներում սննդամթերք ու այլ ապրանքներ էին հայթայթում։ Ավելին, նույն տարվա համար կա 1 շնչի Ազգային Եկամտի ցուցանիշը ԽՍՀՄ վիճակագրությամբ՝ 2945ռ, 2130ռ և 2750ռ։

Այսինքն, չէր կարող պատահել, որ Ազգային եկամտի ցուցանիշով առաջ լինեինք, իսկ ՀՆԱ ցուցանիշով 2.5 անգամ հետ լինեինք։ 2 տարի նամակագրություն եմ ունեցել ՀԲ հետ։ Ասել են. մեղքը ձեր ԱՎԿ-ն է։ Մեր ԱՎԿ-ն էլ ասել է մեղքը ՀԲ-ինն է։ 2 նամակներն էլ տվել եմ Սերժ Սարգսյանին։ ԱՎԿ պետ Ստեփան Մնացականյանը չի պատժվել։ Այնուհետև այդ մասին մամուլով հայտնել եմ Նիկոլ Փաշինյանին։ Ստեփան Մնացականյանը վերանշանակվել է։ Իսկ ինչո՞ւ է դա պատահել։

Ստեփան Մնացականյանը դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք քծնելու ու մտնելու տրամաբանությունից ելնելով ՀՆԱ հավելաճի հավելագրումներ է անում։ Բայց երկար ժամանակ այդպես լինել չէր կարող։ Դրա համար նա հետ է գնում և իջեցնում բազան՝ 1990-ի թվերը։ Դրանով իսկ մենք ճշգրտորեն գնահատել ենք, թե Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի օրոք ՀՆԱ հավելաճը որքանով է ուռճացված։

Խնդիրն այստեղ է։ Ինչ վերաբերում է PPP տարբերությանը, այո, դա հնարավոր է։ Ներկայումս ԱՊՀ-ում Երևանն ամենաթանկն է։ Թբիլիսիի հետ դա այդպես է։ Դե Բաքուն էլ թվերը ինտերնետում կան համեմատում ենք։

Ինքներդ դատեք. Ադրբեջանը նավթ արդյունահանող երկիր է, բայց գներն այնտեղ ավելի էժան են, քան Հայաստանում և Վրաստանում։ Մարդիկ խելամտորեն ստերիլիզացնում են վալյուտային եկամուտները։ Արդյունքում, մանաթը միշտ թերարժևորված է, իսկ դրամը հիմարաբար գերարժևորված»:

https://www.facebook.com/hrant.bagratyan/posts/2730164913707676

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ