fbpx
Կառավարություն

Ստեփան Մաչյանը՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ղեկավար

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի աշխատակազմին է ներկայացրել նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Ստեփան Մաչյանին։

Տիկին Ղալեչյանը‚ շնորհավորելով նորանշանակ տնօրենին‚ ընդգծել է‚ որ Ստեփան Մաչյանը կառավարման ոլորտում մեծ փորձ ունի‚ և համոզմունք է հայտնել‚ որ այդ փորձն արդյունավետորեն կներդրվի Ճանապարհային դեպարտամենտում պաշտոնավարման ընթացքում։

Փոխնախարարը նկատել է‚ որ ճանապարհաշինության ոլորտում իրականացվող ծգրերի ծավալները տարեցտարի մեծանում են‚ և Ստեփան Մաչյանին կհաջողվի զարգացնել այն դրական արդյունքները, որոնք կան այս համակարգում»:

Ավելի մանրամասն՝ այստեղ։

https://www.facebook.com/MinistryTerritorialAdministrationInfrastructureRA/posts/1531835746989492?__cft__[0]=AZUBFIy8rUnjdKTF7lPiDvmrurAVFB-62wnKn99IV_WRfmgrev3q5P5gfPVvqy0cuInq8ChRclfy4zOWytj-OnBigLZuv4St5xYEWHIfYvDnRrTPNafcInZ_OOgwAagbAZjlLzYk_ma7l_BwMbHV42qte2CGFi0qYAZ8zmh07Rfdbw&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ