fbpx
Իրավական

Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհին մեքենան կողաշրջվել է․ կան տուժածներ

Հոկտեմբերի 16-ին ժամը 23:20-ի սահմաններում Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհի 1-ին կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 1980թ.ծնված Ա. Ղ.-ն վարելով իրեն պատկանող «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և կողաշրջվել, ինչի հետևանքով ինքը և ուղևոր՝ մայրաքաղաքի բնակիչ, 1979թ. ծնված Է. Գ.-ն ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Հանրապետական բժշկական կենտրոն»։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ