fbpx
Արցախ

Ստեփանակերտում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման աշխատանքները

ԱՀ քաղաքաշինության նախարարությունը հայտնել է, որ Ստեփանակերտի Առաքելյան 1-ին նրբանցքի թիվ 1 հասցեում շարունակվում են նոր բազմաբնակարան շենքի կառուցման շինարարական աշխատանքները։

«Շենքը կլինի 6 հարկանի, բաղկացած ընդհանուր թվով 54 բնակարաններից, ինչպես նաև նկուղային հարկում կունենա ավտոկայանատեղի։

Շինարարական աշխատանքներն իրականացվում են մասնավոր ներդրումային միջոցներով՝ «Սոլիդ Քոնսթրաքշն Գրուպ» ՓԲ ընկերության կողմից»,- ասվում հաղորդագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ