fbpx
Արցախ

Ստեփանակերտի բնակիչը մարմնական վնասվածք է ստացել ռազմամթերքի պայթելու պատճառով

ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հունիսի 13-ին՝ ժամը 11:55-ին, «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել, որ նույն օրը ժամը 10:30-ին աջ ստորին վերջույթի հրազենային, բեկորային վիրավորում, վեգ ոսկրի եզրի բեկորային կոտրվածքով իրենց մոտ է ընդունվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Հ. Դ.-ն (ծնված 1944թ.):

Տեղամասային տեսուչը պարզել է, որ Հ. Դ.-ն հունիսի սկզբին Ասկերանի շրջանի Խնածախ գյուղի վարչական տարածքի «Թթի բաղ» կոչվող տեղանքից հայտնաբերել է 1 հատ անհայտ ռազմամթերք և տեղափոխել նշված հասցեում իրեն պատկանող արհեստանոց, որտեղ հունիսի 13-ին ժամը 09:30-ի սահմաններում ռազմամթերքից մետաղը անկյունային հղկիչով առանձնացնելու ժամանակ պայթել է, ինչի արդյունքում արձակված բեկորներից վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ:
Նշանակվել է փորձաքննություններ:

Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ. ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր քաղաքացիներին
Դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար, ցանկացած անծանոթ առարկա կամ պայթուցիկ այլ նյութեր հայտնաբերելու դեպքում, անհապաղ դիմել ոստիկանության և ԱԻՊԾ տարածքային բաժիններ, կամ զանգահարել 102 կամ 911 հեռախոսահամարներով:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ