fbpx
Արցախ

Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար։

Օգոստոսի 13-ին ԱԻՊԾ–ը տեղեկացրել է, որ Ստեփանակերտում մարդիկ հերթ են կանգնել խմելու ջրի համար։

«Ջերմաստիճանի աննախադեպ բարձրացմամբ պայմանավորված՝ Ստեփանակերտում խմելու ջրի խնդիրը շարունակում է մնալ օրախնդիր:

ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության և «Ջրմուղ կոյուղի» ՓԲԸ հետ համատեղ ստեղծված աշխատանքային խումբը գիշեր-ցերեկ ջուր է մատակարարում Ստեփանակերտի բնակիչներին:

Որոշակի ժամանակացույցով ջուր մատակարարելու համար ծառայությունը գործի է դրել ամբողջ ներուժը:

Հրշեջ մեքենաները շրջում են փողոցներով և խմելու կենարար ջուրը հասցնում բնակչությանը: Փրկարարներն օգնում են նաև տարեց և հաշմանդամության խնդիր ունեցող մարդկանց:

Այս պահին ջրի խնդիր ունի մայրաքաղաքի մոտ 30 տոկոսը: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով՝ ջրամատակարարումը կիրականացվի այնքան ժամանակ՝ մինչև վերջնականապես լուծում կստանա խմելու ջրի հարցը:

Երեկ ջրամատակարարումը շարունակվել է առավոտից՝ ուշ գիշեր, վերսկսվել՝ լուսաբացին: Աշխատանքին հետևել է ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանը»,- ասվում է հաղորագրության մեջ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ