fbpx
Արցախ

Ստեփանակերտում փրկարարներն իջեցրել են բարձրահարկ շենքի տանիքին խաղացող երեխաներին

Արցախի ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում քաղաքացիների կողմից ահազանգ է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի Ս.Դավիթ 6 հասցեի բարձրահարկ շենքի տանիքին պատանիներ են խաղում:

Նախարարության ծառայողները բացատրական աշխատանք են տարել և իջեցրել վերջիններիս:

ՆԳ նախարարությունը հորդորում է բոլոր բնակիչներին՝ ցուցաբերել զգոնություն և կողպված պահել տանիք տանող մուտքերի դռները՝ հետագա վտանգներից ու դժբախտ ելքով պատահարներից խուսափելու համար:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/4433867739981000

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ