fbpx
Արցախ

22:50 31/8/2019

Ստեփանակերտի հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի ցուցահանդես

Արցախի ՊՆ-ն իրազեկում է, որ Արցախի Հանրապետության անկախության հռչակման 28-րդ տարեդարձին նվիրված տոնակատարությունների շրջանակում, սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11:30-ից 14:00-ն, Ստեփանակերտի «Վերածննդի» հրապարակում կազմակերպվելու է ռազմական տեխնիկայի և սպառազինության ցուցահանդես, որի ժամանակ կիրականացվի նաև սեփական արտադրության նոր զինանմուշների ցուցադրություն:

Ինչպես տեղեկացրին ԱՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, «Վերածննդի» հրապարակում բացազատվելու է դաշտային խոհանոց՝ համերկրացիներին և հյուրերին հնարավորություն ընձեռելով համտեսել զինվորական ճաշ:

Վերեվ