fbpx
Արցախ

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված Ստեփանակերտի վթարային շենքերի խնդիրներին

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի գլխավոր վարչությունից տեղեկանում ենք, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 3-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված մայրաքաղաքի՝ վթարային վիճակում գտնվող բնակելի շենքերի խնդիրներին:


Երկրի ղեկավարը նշել է, որ, ըստ վթարային աստիճանների, խնդիրը պետք է համալիր լուծում ստանա: Այդ համատեքստում առաջինը դիտարկվել է Ստեփանակերտի Տիգրան Մեծ փողոցում գտնվող թիվ 8 վթարային շենքը, որն, ըստ մասնագիտական գնահատականների, սեյսմիկ անվտանգության առումով գտնվում է ամենախոցելի վիճակում. հարցը շուտափույթ լուծում է պահանջում:

Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի, քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի, կադաստրի պետական կոմիտեի նախագահ Կարեն Շահրամանյանի զեկույցները լսելուց հետո Արցախի նախագահը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում լուծել շենքի 36 ընտանիքների ժամանակավոր տեղափոխման հարցը, փոխհատուցել վարձավճարները և, դրան զուգահեռ, սկսել շենքի կապիտալ վերակառուցման և վերանորոգման աշխատանքները:


Արայիկ Հարությունյանը նշել է նաև, որ եթե կատարված ամրացման աշխատանքներից հետո, այնուամենայնիվ, լինեն ընտանիքներ, որոնք ցանկություն չեն ունենա իրենց բնակարաններ վերադառնալու, կառավարությունն այլ լուծում կառաջարկի:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ