fbpx
Արցախ

Ստեփանակերտում 110 շախմատի ուսուցիչ վերապատրաստում է անցնում

ԱՀ կրթության, գիտության և սպորտի նախարարության (ԿԳՍ) և ՀՀ շախմատի ակադեմիայի համատեղ նախաձեռնությամբ Ստեփանակերտի N2 հիմնական դպրոցում օգոստոսի 22-24-ն անց են կացվում շախմատի ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ ԿԳՍ նախարարության աշխատակազմի կրթության պետական տեսչության բաժնի վարիչ, շախմատի գծով տեսուչ Բեհբուդ Մելքումյանն ասել է, որ դասընթացներին մասնակցում են հանրապետության ողջ շրջաններից շուրջ 110 շախմատի ուսուցիչ:

Վերապատրաստման դասընթացներն անց են կացնում ՀՀ շախմատի ակադեմիայի դասախոսները, ինչպես նաև ԱՀ ԿԳՍ նախարարության հոգեբան-մանկավարժները:

«Սկսած 2012 թվականից նախարարությունը ձեռնարկում է նման դասընթացների կազմակերպումը, որի շրջանակներում շախմատի ուսուցիչները ծանոթանում են առարկայի դասավանդման նորարարություններին, մեթոդներին, չափորոշիչներին, մեխանիզմներին: Դասընթացների ավարտին՝ ըստ ուսուցիչների ստացած միավորների, տրամադրվելու են 1-3 տարի ժամկետ ունեցող վկայականներ»,-ավելացրել է Բ. Մելքումյանը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ