Արցախ

Ստեփանակերտում հովանոցների փառատոն կկազմակերպվի

Հունիսի 16-ին Ստեփանակերտի Նելսոն Ստեփանյանի անվան պուրակում կկազմակերպվի հովանոցների փառատոն:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախում հովանոցների փառատոն կազմակերպելու գաղափարի հեղինակ և նախաձեռնող Նատելլա Դանիելյանն ասել է, որ փառատոնին տեղի կունենա Awesome Foundation Artsakh Օսմ հիմնադրամ Արցախի ֆինանսական աջակցությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի անմիջական օգնությամբ տեղադրված գունավոր հովանոցների արահետի բացման հանդիսավոր միջոցառումը:

«Բացի դրանից՝ միջոցառման ընթացքում կհայտարարենք «Humans of Artsakh» նախաձեռնության կողմից վերջերս հայտարարված «Իմ մեծ ընտանիքը» խորագրով մրցույթի հաղթողների անունները, ովքեր մեր գործընկեր «Woodpeckers Wood Toys» արցախյան արտադրանքի կողմից կարժանանան խորհրդանշական նվերների: Միջոցառումը կկազմակերպվի Ստեփանակերտի քաղաքային մշակույթի տան տաղանդաշատ սաների և ճանաչված երգիչների մասնակցությամբ: Վառ գույները և բարձր տրամադրությունը երաշխավորված են»,- նշել է Ն. Դանիելյանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ