fbpx
Արցախ

Ստեփանակերտում մնացած 70-ամյա հայ կին է մահացել

Ստեփանակերտում մնացած հայերից մեկն է մահացել, APA գործակալությանը հայտնել են Ադրբեջանի առողջապահության նախարարությունից։

Ըստ գործակալության՝ 70-ամյա Վերա Աղասյանը մահացել հոկտեմբերի 20-ին։ Որպես մահվան պատճառ նշվում են առողջական խնդիրները։ Հաղորդվում է, որ առողջապահության նախարարությունում նրան զննել են ու անհրաժեշտ սոցիալական աջակցություն ցուցաբերել:

2023 թվականի սեպտեմբերի 19-20-ը Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո շուրջ 105 հազար արցախցիներ հեռացան Հայաստան: Լեռնային Ղարաբաղում այս պահին շուրջ երկու տասնյակ հայ է ապրում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ