fbpx
Արցախ

Ստեփանակերտում քլորաջրով ախտահանվել են բոլոր ճանապարհները

Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ում լուսանկարներ է հրապարակել և գրառում կատարել: Շտաբը հայտնում է, որ Արցախի Ստեփանակերտ մայրաքաղաքում կատարվել են ախտահանման աշխատանքներ:

«Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից տրամադրած տեղեկատվության համաձայն՝ այսօր վաղ առավոտից մայրաքաղաք Ստեփանակերտում իրականացվել են ախտահանման աշխատանքներ:

Ժամը 06:00-ից Ստեփանակերտի քաղաքապետարանին ենթակա «Սանմաքրում» ՀՈԱԿ-ի կողմից ջրցան երեք մեքենաներով քլրորաջրով ախտահանվել են մայրաքաղաքի բոլոր ճանապարհները:

Արդեն ժամը 10:00-ին մայրաքաղաքի ողջ վարչական տարածքում այդ գործընթացը ամբողջովին ավարտված էր:

Նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ»:

https://www.facebook.com/ArtsakhInformation/posts/126182229022566

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ