fbpx
Արցախ

Ստեփանակերտում շմոլ գազից թունավորման դեպքեր են գրանցվել

Արցախի ոստիկանության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Հունվարի 7-ին «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 16:30-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ է ընդունվել մայրաքաղաքի բնակիչ, 2004թ.ծնված Լ. Ս.-ն։

Ստուգմամբ պարզվել է, որ Լ. Ս.-ն նշված թունավորումը ստացել է նույն օրը ժամը 15:30-ի սահմաններում իրենց տան բաղնիքում լոգանք ընդունելու ժամանակ ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հունվարի 7-ին «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ նույն օրը ժամը 21:50-ին շմոլ գազի թունավորումով իրենց մոտ են ընդունվել մայրաքաղաքի բնակիչներ՝ 1984թ.ծնված Ռ. Ա.-ն և 1982թ.ծնված Մ. Մ.-ն, իսկ նույն օրը ժամը 21:10-ին շմոլ գազի թունավորումով «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲԸ է ընդունվել նույն հասցեի բնակիչներ` 2011թ.ծնված Վ. Մ.-ն, 2006թ.ծնված Վ. Մ.-ն և 2003թ.ծնված Մ. Հ.-ն:

Ստուգմամբ պարզվել է, որ նշված անձինք թունավորումը ստացել են նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Ա. Մկրտչյան փողոցի թիվ 7 շենքում գտնվող իրենց բնակարանի խոհանոցում տեղադրված գազի ջրատաքացուցիչից արտանետած շմոլ գազից:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը»:

https://www.facebook.com/ArtsakhPolice/posts/1276212556078619?__cft__%5B0%5D=AZViY4LXr56unc74foXd3Ii3GnXwW9IXXRO9Z7dvSE3lYfrMG_o_DiS2juDJIux-s4QNhqPT1vt4gPITeGTP_uPB9EElpbUGnMbDaW5_ZljSECKD7ri8Uat4cpANiy4vM2BAQj82g1boLNsKlVduAbNt&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ