fbpx
Արցախ

Ստեփանակերտում և շրջաններում վերանորոգման ու վերակառուցման աշխատանքներ են (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Արցախի Արտակարգ իրավիճակների պետական ծառայության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․

«Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու կենսական նշանակության ենթակառուցվածքները վերականգնման փուլում են:

Մինչ շինարարության մեկնարկը ԱԻ պետական ծառայության, ՌԴ ԱԻՆ և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչները կատարել են վնասների չափագրում:

Հիմա արդեն Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Նշենք, որ Ռուսաստանի Դաշնությունը մարդասիրական աջակցության շրջանակում, երկու անգամ շինանյութ է ուղարկել Ստեփանակերտ՝ պատերազմի պատճառով ստեղծված հումանիտար աղետը հաղթահարելու նպատակով»:

https://www.facebook.com/RescueServiceOfTheNKR/posts/3902708836430229?__cft__%5B0%5D=AZXvyzsYFqIspDHe11Yuy9f3r0CYP9Uzd9n98E0zBdAvr9RUs7PUx0AJ-rlmuBDa9OQTOPvu0OKG3AymoxHixG1O1MzdhhgNtf1_H4_g4iHdxmfE9f71uhFwbv3vKa_KVrimYO0sVrEud0ZzeHwvfUOR&__tn__=%2CO%2CP-R

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ