fbpx
Հասարակություն
16:30 14/12/2019

Ստեփանավանում այրվել է մոտ 2500 հակ անասնակեր

Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:07-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ այրվում է մոտ 2500 հակ կուտակած անասնակեր:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։55-ին։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Վերեվ