fbpx
ՏՏ

Ստեղծվել է 50 օր լիցքավորումը պահող սմարթֆոն

Energizer բրենդի ներքո սմարթֆոններ թողարկող Avenir Telecom ընկերությունը ստեղծել է սմարթֆոն աշխարհում ամենամեծ մարտկոցով՝ 18000 մԱժ տարողունակությամբ: Այդպիսի մարտկոցը, ինչպես պնդում է արտադրողը, կարող է սմարթֆոնի լիցքավորումը ապահովել 50 օր՝ ավտոնոմ ռեժիմով (սպասման ռեժիմ):

Մոդելը ստացել Energizer Power Max P18K Pop անվանումը: Արտաքինից այն կլինի 6,2-դույմանոց ֆաբլետ՝ Full HD+ էկրանով և 1080×2340 պիքսելով: Ներքինից կներառվի MediaTek Helio P70 պրոցեսոր, 6 ԳԲ օպերատիվ հիշողություն և 128 ԳԲ պահեստարան:

Ճակատային տեսախցիկը կազմված է 2 սենսորներից՝ 16 և 2 ՄՊ: Հիմնական տեսախցիկը կազմված է 3 մոդելներից՝ 12+5+2 ՄՊ:

Սարքի պատրաստի նախատիպը արտադրողը խոստանում է ներկայացնել Բարսելոնում MWC 2019 ցուցահանդեսին՝ ևս 25 նոր սմարթֆոնների հետ միասին: Ըստ շշուկների՝ Energizer Power Max P18K Pop-ը վաճառքի կդրվի միայն հունիսին:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ