«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է՝ ինչպես է փոխվել թիմը հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո:
Նա հայտնել է, որ Ռոնալդուի հետ թիմում խաղալը անհավանական էր:
«Մենք 7 հիանալի մրցաշրջան ենք անցկացրել միասին ու շատ տիտղոսներ նվաճել նրա հետ: Նույնիսկ, երբ թիմը լավագույնս հանդես չէր գալիս, Կրիշտիանուն կարող էր իր հմտությունների ու բնավորության շնորհիվ արդյունքի հասնել: Նա յուրահատուկ էր: Նա մարզումներին այնպես էր աշխատում ու այնպես էր ուժերը ներդնում խաղերին, որ նրանից միշտ ինչ-որ յուրահատուկ բան կարելի էր սպասել:
Առանց Կրիշտիանուի ստիպված ենք ավելի թիմային խաղալ: Մենք նրա հետ ներդաշնակ էինք խաղում, բայց երբ գործերը մեր սցենարով չէին գնում, պետք էր մեկը, ով մի քիչ կախարդանք կավելացներ: Արդեն երկու տարի է առանց Ռոնալդուի ենք, ու այս ընթացքում սկսել ենք ավելի թիմային խաղալ, ավելի ներդաշնակ: Հիմա դա մեր լավագույն որակն է, մենք մի խաղացողից կախված չենք»,-ասել է Մոդրիչը:
Այս մասին տեղեկանում ենք A Bola-ից: