fbpx
Աշխարհ

Ստոլտենբերգ․ «ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում»

ՆԱՏՕ-ն չի կարող դյուրահավատ լինել Ռուսաստանի հետ հարաբերություններում: Այս մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի 70-ամյակի նախօրյակին ելույթ ունենալով ԱՄՆ-ի Կոնգրեսում։

«Մենք սպառազինությունների նոր մրցավազք չենք ցանկանում: Սառը պատերազմ չենք ցանկանում: Բայց մենք չպետք է դյուրահավատ լինենք»,- հայտարարել է Ստոլտենբերգը: Նա Ռուսաստանին կոչ է արել վերադառնալ միջին և փոքր հեռահարության հրթիռների պայմանագրին (ՄՓՀՀՊ): ՆԱՏՕ-ն «հայելային» պատասխան չի տա Ռուսաստանին: Դաշինքը, նրա խոսքով՝ «մտադրություն չունի ցամաքային միջուկային համալիրներ տեղակայել Եվրոպայում», բայց ՆԱՏՕ-ն «միշտ կձեռնարկի միջոցներ, որոնք անհրաժեշտ են արդյունավետ զսպման համար»:

«Ես շարունակում եմ կոչ անել Ռուսաստանին՝ վերադառնալու պայմանագրի կատարմանը, բայց նա առայժմ քայլեր չի արել այդ ուղղությամբ, մինչդեռ ժամանակն անցնում է»,- ասել է Ստոլտենբերգը:

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ