fbpx
Զինված Ուժեր

Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են. Հովհաննիսյան

ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ Շուշիին հասնել ձգտող ստորաբաժանումներից շատերը ջախջախված են։

«Բայց ասել, թե թշնամին դա չի փորձի ուժի կուտակմամբ նորից կրկնել՝ սխալ կլինի»,- նշեց նա։

Անդրադառնալով հայկական ՀՕՊ համակարգերի բարելավմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ վերջերս «Բայրաքթարների» խոցումներն ի ցույց են դնում հայկական ՀՕՊ համակարգերի բարելավումը. «Բացի այդ՝ մենք տիրապետում ենք մի այնպիսի ռեսուրսի, որը չի ենթարկվում ոչ մի մաթեմատիկական հաշվարկի․ դա կամային ու նյարդային ռեսուրսն է։ Ադրբեջանի հրոսակախմբերն, իրենց միջազգային ահաբեկիչներով հանդերձ, պարազիտի նման մեծ հաջողությունների են սպասում՝ ամեն տապալումից հետո»։

Այս մասին տեղեկանում ենք Factor.am-ից:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ