fbpx
Զինված Ուժեր

Այս պահին ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր

ՀՀ Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանայնաը գրառում է կատարել Facebook-ում: Խոսնակը հայտնում է, թե ինչպիսի իրավիճակ է այժմ արցախա-ադրբաջանական սահմանին:

«Այս պահի դրությամբ հյուսիսային, հարավային և հարավ-արևելյան ուղղություններով ՊԲ ստորաբաժանումները մղում են պաշտպանական մարտեր՝ կասեցնելով հակառակորդի առաջխաղացումը: Հակառակորդն ունի կենդանի ուժի և զրահատեխնիկայի մեծ կորուստներ: ՊԲ ստորաբաժանումների կողմից ոչնչացվել են հակառակորդի 4 ուղղաթիռ, շուրջ 15 ԱԹՍ, այդ թվում՝ հարվածային, 10 տանկ և հետևակի մարտական մեքենա: ՊԲ կորուստները ճշտվում են»,-ասվում է գրառման մեջ:

https://www.facebook.com/100000785095088/posts/3276796159023188/

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ