fbpx
Երևան

Ստորագրել եմ ևս 100 նոր ավտոբուսի ու 100 վերելակի գնման հայտեր․ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ ևս 100 նոր ավտոբուսի և 100 վերելակի գնման հայտեր է ստորագրել։

Մարությանը գրել է, որ 2021 թվականին արդեն կունենանք 1000 հատ փոխարինված վերելակ, իսկ քաղաքային տրանսպորտային պարկը թարմացված կլինի ավելի քան 60 տոկոսով՝ ունենալով շուրջ 520 նոր ավտոբուս։

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը փաաստաթուղթ է պատրաստում, որով անվստահություն է հայտնելու Երևանի քաղաքապետին։ Հայտնի է, որ արդեն հավաքվել է 39 ստորագրություն։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ