Կառավարություն

Հայաստանի և Ղազախստանի կառավարությունների միջև համաձայնագիր է ստորագրվել

Հուլիսի 16-ին Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանը և Ղազախստանի էներգետիկայի նախարար Նուրլան Նոգաևը ստորագրեցին «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև Հայաստանի Հանրապետություն նավթամթերքի մատակարարումների բնագավառում առևտրատնտեսական համագործակցության մասին» համաձայնագիրը:

Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի պաշտոնական կայքից։

Նշվում է, որ համաձայնագիրը կնպաստի երկու երկրների միջև փոխշահավետ համագործակցությանը, առևտրատնտեսական կապերի զարգացման համար բարենպաստ պայմանների ստեղծմանը և գործարար ակտիվության բարձրացմանը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

ՎԵՐԵՎ